Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

Աչքի տակ ունեն Էրիկսենին

Աչքի տակ ունեն Էրիկսենին
07.06.2019 | 01:35

Ինտենսիվորեն համալրվող, իրականում փաստացի վերակազմավորվող Մադրիդի «Ռեալը» աչք ունի «Տոտենհեմը» ներկայացնող, Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի վրա, որին անգլիական ակումբը պատրաստ է զիջելու, սակայն 113 միլիոն եվրոյի դիմաց։ The Times-ի տվյալներով՝ այս մրցաշրջանի ընթացքում մադրիդյան ակումբը հրաժարվել է ֆուտբոլիստի համար լոնդոնցիներին վճարել այն ժամանակ պահանջվող 150 միլիոն եվրոն։ «Արքայականը» կհարմարվի՞ գումարի այս չափին, դժվար է հստակ պատասխանել, մանավանդ որ մեկ տարի անց ֆուտբոլիստը կունենա ազատ գործակալի կարգավիճակ, ու ամեն ինչ անհամեմատ դյուրին կլինի վճռել։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3058

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ